Աշունը քաղաքական իմաստով դրական է սկսվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նմամ կարծիք հայտնեց Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը։ Ռեժիսորը դրական աշունը պայմանավորում է հատկապես երեկ երեկոյան գործարար, ընդդիմադիր գործիչ Խաչատուր Սուքիասյանի հատուկ քննչական ծառայություն ներկայանալով եւ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներով։

«Ես գտնում եմ, որ ճիշտ քայլեր են արվում: Այլ հարց է, որ մենք հիմնական բաները չպետք է զիջենք ո՛չ թուրքերին , ո՛չ ադրբեջանցիներին»,- խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ ասաց Գեւորգյանցը։ «Կարծում եմ, որ բավականին մեծ գործընթաց է սկսվում։ Եթե այդպես շարունակվի, ես կարող եմ կանխագուշակել, որ երկու նախագահներն էլ (նկատի ունի Հայաստանի եւ Թուրքիայի) Նոբելյան մրցանակ կստանան»։

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ էրդողանի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության խնդիրը չլուծվելու դեպքում Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի դիվանագիտական հարաբերություններ չի սկսի, Գեւորգյանցն ասաց, որ Էրդողանին իր կուսակցությունն է ստիպում նման բաներ ասել։

Կինոգործիչների միության նախագահի համոզմամբ հանդարտ աշուն է սպասվում։