Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով ձերբակալված 20 անձանց շարքում կան երկու հայեր Բաթումի քաղաքից: Այդ մասին հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները:
Նրանք երկուսն էլ գործարարներն են դեռ Ասլան Աբաշիձեի ժամանակներից ծովային ընկերույթուններ են ղեկավարել: Նրանցից մեկը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, քանի որ հիվանդ է դիաբետով: Նշենք, որ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Reuters-ը, Վրաստանում ձերբակալվել են 20 անձ՝ լրտեսության մեղադրանքով: Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հաղորդել է, որ գործի մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի 5-ին:




























