Արեւմտյան Վրաստանում հորդառատ անձրեւները ջրհեղեղի են հանգեցրել: Տուժել են Խոբիի, Զուգդիդիի եւ Չխորոցկուի մի քանի գյուղեր: Խոբիի շրջանում անձրեւների պատճառով հունից դուրս է եկել Խոբիսցկարո գետը: Շուա Խորգա գյուղում ստիպված են եղել տարհանել 50 ընտանիքի:

Զուգդիդիի շրջանում գետը տարել է երկաթուղային կամուրջը: Միջադեպի ժամանակ կամրջի վրա եղել է միկրոավտոբուսը: Մեքենայի վարորդին քշել է գետը, իսկ հինգ ուղեւորների հաջողվել է փրկվել:

Ներկայումս երկրի մի շարք շրջաններում իրավիճակը ծանր է մնում: