Կիեւում բողոքի գործողության մասնակիցները արտառոց ձեւ էին գտել Ռուսաստանից «հողակտորներ» նվաճելու: Այսպես, «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի» ակտիվիստը փորձել է էլեկտրական սղոցի օգնությամբ կտրել ՌԴ դեսպանատան պարիսպը եւ այն ետ դնել մի քանի մետր՝ այդկերպ փոքրացնելով Ուկրաինայում Ռուսաստանի տարածքը:

Ակտիվիստներն իրենց հետ գեներատոր են բերել, միացրել սղոցին, իսկ երիտասարդներից մեկը փորձել է իրականացնել իր մտածածը՝ «Ազատությունը հնարավոր չէ կանգնեցնել» բառերորվ: Նրան անմիջապես ձերբակալել եւ տարել են, հայտնում է Pro.ua-ն: Ակցիայի մյուս մասնակիցները ցրվել են: