Բրազիլիայում առաջին անգամ ընտրություններում հաղթանակ է տարել կին թեկնածուն: Ընտրությունների հարցերով գերագույն դատարանը, 93,34 տոկոս քվեների հաշվարկից հետո, ճանաչել է կառավարող կուսակցության ներկայացուցչի՝ Դիլմա Ռուսեֆֆի հաղթանակը: Բրազիլիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայացել է հոկտեմբերի 31-ին:
Ռուսեֆֆը ստացել է ընտրողների 55,49 տոկոսի քվեն, իսկ ընդդիմադիր թեկնածու, Սան-Պաուլուի նախկին նահանգապետ Ժոզե Սերրային իրենց քվեն են տվել 44,51 տոկոսը:





























