Ճապոնիայի արեւելյան մերձափին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայի հյուսիսում: Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա է:

Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: