Ոստիկանությունը հոկտեմբերի 31-ի երեկոյան ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում կազմակերպված չարտոնված բողոքի գործողությունների 27 մասնակիցների:
Տրիումֆալ հրապարակում արտոնված ցույցիղ հետո քաղաքացիների մի խումբ փորձել է բողոքի գործողության մասնակիցներին սադրել՝ փակելու Սադովոյե կոլցոն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանները կանխել են ակցիան եւ ձերբակալել 27 մարդու:





























