Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի կապակցությամբ:

«Ճապոնիան վստահ է, որ այդ չորս կղզիները իր տարածքի մաս են կազմում, ուստի նախագահի այցը արժանի ՝ ափսոսանքի»,- ասել է Կանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Ճապոնիայի արտգործնախարար Սեիջի Մաեհարան մտադիր է իր բողոքը հայտնել Ռուսաստանի դեսպանին եւ նշել, որ «այցը վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները»:

Մեդվեդեւը այցելել է Կունաշիր անցած շաբաթվա սկզբին:

Կուրիլյանի կղզիների պատկանելության հարցի շուրջ վեճերի պատճառով Մոսկվան եւ Տոկիան չեն կարողանում 1945-ից խաղաղ պայմանագիր ստորագրել: