Չինական կողմը վճռականորեն դեմ է «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան ու մեկ Թաիվան» իրավիճակի ստեղծման ցանկացած փորձի ու լուրջ մտահոգություն է հայտնում թաիվանյան հարցում Ճապոնիայի ձեռնարկած բացասական քայլի կապակցությամբ, հայտնել է այսօր Չինաստանի պատոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հայտնում է «Սինհուան»։

Թաիվանյան հարցով Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ է ու հստակ, շեշտել է Խուա Չունյինը։ Չինական կողմը, նշել է նա, կոչ է անում ճապոնացի գործընկերներին, խստորեն հետեւելով երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ամրագրված սկզբունքներին ու  ստանձնած պարտավորություններին, հավատարիմ մնալ «մեկ Չինաստան» սկզբունքին, ըստ այդմ պատշաճ վերաբերվել Թաիվանին վերաբերող հարցերին, թաիվանյան իշխանություններին ու միջազգային համայնքին սխալ ազդանշան չուղարկել ու երկկողմանի հարաբերությունների համար նոր խոչընդոտներ չստեղծել։