Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մեջ, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տվյալներով՝ առաջին կասկածյալին ձերբակալել են Թուլուզից արեւմուտք ընկած Կյունյո քաղաքում անցյալ երեքշաբթի։ «Նա նախկինում հայտնի էր ոստիկանությանը, քանի որ կասկածվում էր դեկտեմբերի 31-ին ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունենալու մեջ»,– ասել է աղբյուրը։
Եվս երկու մարդ ձերբակալվել է Թուլուզում։ Նրանցից մեկին կասկածում են ոստիկանների վրա հարձակվելու մեջ։
Նշենք, որ Թուլուզում եւ մոտակա քաղաքներում մեծաքանակ մուսուլմաններ են բնակվում, որոնց թվում քիչ չեն արմատական իսլամիստները։





























