Բաղդադում հոկտեմբերի 31-ին պատանդ վերցվածների շրջանում զոհերի թիվը հասել է 37-ի: Եւս 56 մարդ տուժել է, փոխանցում է «Սինհուան»: Ավելի վաղ հաղորդում էին յոթ զոհվածի մասին:
Ինչպես հայտարարել է Իրակի պաշտպանության նախարար Աբդուլ Քադեր Օբեյդին, ամենայն հավանականությամբ, Բաղդադում գերիների առեւանգումը կազմակերպել էր «Ալ-Քաիդան»: Նախարարի խոսքով, գերիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել են այն բանից հետո, երբ գրոհայինները գործի են դրել պայթուցիկ սարքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, հոկտեմբերի 31-ին ` ցերեկը, գրոհայիննները հարձակվել են Իրաքի մայրաքաղաքում գտնվող ֆոնդային բորսայի շենքի վրա, այնուհետեւ ներժուժել Բաղդադի քրիստոնեկան տաճար եւ այնտեղից սկսել կրակել ոստիկանների ուղղությամբ: Տարբեր տվյալներով, գրոհայինները գերի են վերցրել 50-ից 120 մարդ:
Գերիներին ազատելու նպատակով որոշում է ընդունվել անցնել գրոհի:




























