Նախնական տվյալներով, հոկտեմբերի 31-ին Ուկայինայում կայացած տեղական ընտրություններում առաջատար դիրքերում  «Տարածաշրջանների կուսակցությունն» է, երկրորդ տեղում` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը:

GFK-Ուկրաինայի  հետազոտական ընկերության տվյալներով, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը շրջանային խորհուրդների ընտրություններում հավաքել է ձայների 36,2 տոկոսը, իսկ  «Բատկիվշինան»`13,1 տոկոսը:

Ընդդիմությունը հայտարարում է զանգվածային կեղծիքների մասին, որոնք տեղի են ունեղել քվեարկության ընթացքում, իսկ իշխանություններն իրենց հերթին խոսում են լուրջ խախտումների բացակայության մասին:

Նշենք, որ նախնական տվայլներով, Խարկովի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Արսեն Ավակովը: Նրա արդյունքը  34,7 տոկոս է, իսկ նրա մրցակիցը հավաքել է  ձայների 30,9 տոկոսը: