Մոսկվայում բացվել է լուսանկարչուհի Եկատիրինա Ռոժդեստվենսկայի նոր ցուցահանդեսը։ Սա նրա վեցերորդ ցուցահանդեսն է։ Այս անգամ լուսնկարչական ապարատ եւ երեւակայություն ունեցող կինը հավաքել է հայտնի մարդկանց մի ծաղկաբույլ։
Հյուրերն ամենաշատը կանգ են առել ամբողջովին կնոջ նման հագնված մի լուսանկարի մոտ։ Շագանակագույն աչքերով, մարմարե մաշկով թխահեր կին. հայացքը վախեցած. ձեռնոցներով. իսկ ահա ոտքերը՝ 45 համարի։ «Ախր նա տղամարդ է, մի՞թե սա Գարիկ Մարտիրոսյանն է»,- բացականչել է ինքը՝ դինամանկարի հերոսը։






























