84 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Դեբի Ռեյնոլդսը՝ դեկտեմբերի 27-ին վախճանված դերասանուհի Քերի Ֆիշերի մայրը:

Մի քանի ժամ առաջ նրան Լոս Անջելեսի հիվանդանոց էին տեղափոխել: Որոշ տվյալներով՝ նա ուղեղի կաթված է ստացել:

Դեբի Ռեյնոլդսը հայտնի է 1950-ական եւ 1960-ական թվականների մյուզիքլներում եւ կոմեդիաներում դերերով: Կինոյում նրա ամենահայտնի աշխատանքը 1952 թվականի «Անձրեւի տակ երգողները» ֆիլմն է:

Նրա դուստրը՝ դերասանուհի Քերրի Ֆիշերը, որն «Աստղային պատերազմներում» մարմնավորել է արքայադուստր Լեային, վախճանվել է դեկտեմբերի 27-ին, Լոս Անջելեսում: 60-ամյա դերասանուհուն հիվանդանոց էին տեղափոխել սրտի կաթվածով: