ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է մոռանա ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ պահանջների մասին եւ առաջ շարժվի, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ լրատվամիջոցները հայտնել են, որ հնարավոր է հինգշաբթի Սպիտակ տունը հայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին՝ «ընտրություններին միջամտելու պատճառով»:
Հաքերային հարձակումների մասին լրագրողի հարցին Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ համակարգչային դարում «ոչ մեկը ճշգրիտ չգիտե, թե ինչ է կատարվում»:





























