Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ դարպասապահը գնդակ է խփել խաղից: 15-րդ տուրի Կրիվբաս - Արսենալ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 1:1 հաշվով:
Կրիվբասը պարտությունից խուսափել է դարպասապահ Եվգենի Բորովիկի գոլի շնորհիվ: Նա մասնակցել է անկյունայինի խաղարկմանը եւ գրավել է գործընկերոջ դարպասը գլխի հարվածով:




























