Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Լյուքսեմբուրգի իր գործընկերոջը ծանոթացրել է Այնթափ քաղաքի պատմամշակութային հուշարձաններին:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ պատմամշակութային հուշարձանները ներկայացնելիս թուրք նախարարը զբոսավարի տված տեղեկությունները անձամբ է անգլերեն թարգմանել իր արտասահմանցի գործընկերոջ համար:

Երկու նախարարներն իրենց կանանց հետ այցելել են նաեւ Այնթափում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցի եւ տեղեկություններ ստացել վերանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Օրվա կեսին Շիմշեքը եւ Ֆրիդենը Այնթափի սրճարաններից մեկում թեյ են խմել եւ նարդի խաղացել։ Այնթափի քաղաքապետի օգնությամբ թուրք նախարարը «մարս» է արել Լյուքսեմբուրգի իր գործընկերոջը: