Չեմ կարծում, որ ցեղասպանությունների վերաբերյալ հարցերը, այդ թվում հայերի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունները պետք է քննարկվեն կառավարությունների ու խորհրդարանների մակարդակով: Այս մասին ռուսական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում «Պոզներ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նրա խոսքով, այդ հարցերը պետք է քննարկվեն այլ մակարդակով: Նշենք, սակայն, որ 1995 թվականին Ռուսաստանի Պետական դուման պաշտոնապես ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: