Այսօր` նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը:
Նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես էր եկել դատախազ Հարություն Հարությունյանը, ով դատարանին առաջարկել էր գլխավոր ամբաստանյալ, Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի արդեն նախկին պետ Աշոտ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, մյուս ամբաստանյալներից Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորիս Հայրապետյանին` երկու տարվա պայմանական ազատազրկման: Նա նաեւ դատարանին առաջարկել էր մյուս երկու ամբաստանյալներին` Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին դատապարտել մեկական տարվա ազատազրկման, սակայն կրկին պատիժը կիրառել պայմանական:
Այս պահին դատարանում ճառով հանդես է գալիս տուժողի իրավահաջորդ Արտակ Զեյնալյանը:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























