Մանչեսթեր Յունայթեդի ռմբարկու Ուեյն Ռունին ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի եւս հինգ շաբաթ: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

«Կարծում եմ` Ուեյն Ռունին բաց կթողնի եւս հինգ շաբաթ: Նա պետք է մարզավիճակ վերականգնի: Կարծում եմ` հինգ շաբաթ է անհրաժեշտ», - Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ռունին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 16-ին` Վեստ Բրոմվիչի հետ խաղում: Ընթացիկ առաջնությունում Ռունին հինգ հանդիպման է մասնակցել եւ մեկ գնդակ է խփել 11 մետրանոցից: