Հոկտեմբերի 31-ին`ժամը 08.06-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցով ընթացող ավտոմեքենայում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.11-ին, մարվել`08.17-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Թովմասյանին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի 13 ՕՏ 919 պետհամարանիշի ավտոմեքենան: