Ղըրղզստանում խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Աթա-Ժուրթ» կուսակցությունը: Այդ կուսակցությունն ստացել է խորհրդարանի 120 մանդատներից 28-ը: Ընդամենը խորհրդարան է անցել 5 կուսակցություն:

Երկրորդ տեղում ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Ալմազբեկ Աթամբաեւի սոցիալ-դեմոկրատներն են (7,83 տոկոս): Ընդդիմադիր «Ար-Նամիս» կուսակցությունը՝ Ֆելիքս Կուլովի գլխավորությամբ երրորդն է (7,57 տոկոս): Չորրորդում «Հանրապետություն» չեզոք կուսակցությունն է (6,93 տոկոս),  Օմուրբեկ Բաբանովի գլխավորությամբ, իսկ Օմուրբեկ Թեքեբաեւի «Աթա-Մեկենը» հինգերորդ տեղում է 5,49 տոկոսով:  

Խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 10-ին: