Ռուսաստանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ նոր հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հաքերային հարձակումներին իբրեւ Մոսկվայի մասնակցության կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի պատասխանը, չնայած ինչպես գիտենք, այստեղ փոխադարձության սկզբունքը գործում է աներկբա։ Բնականաբար կտրվի համարժեք պատասխան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, շեշտելով,որ այդ պատասխանը կձեւակերպվի այն ուղղությամբ, որը կորոշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։





























