Հաշվի առնելո, որ հիմա ԱՄՆ-ում անցումային ժամանակաշրջան է՝ Ռուսաստանն առաջվա պես հույս ունի, որ Մոսկվային կհաջողվի Վաշինգթոնի հետ նորմալ հարաբերությունների ուղի դուրս գալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Միաժամանակ, ես ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով Վաշինգթոնում ներկա անցումային ժամանակաշրջանը, մենք առաջվա պես հույս ունենք, որ մեզ կհաջողվի ազատվել նման քմահաճ գործողություններից , նման քայլերից , սպասքի կրպակում փղի վարքագծից, ու որ մեզ այնուամենայնիվ կհաջողվի ինչ-որ ձեւով դուրս գալ մեր եկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղի»,- ասել է Պեսկովը։





























