Հոկտեմբերի 31-ին`ժամը 10.29-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացող ձյան հետեւանքով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրը դարձել է անանցանելի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հրշեջ փրկարարները:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել մեկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա, իսկ Գորիս քաղաքի «Ճանշինի» աշխատակիցների կողմից մաքրվել է ավտոճանապարհի տվյալ հատվածը: