2016 թվականը հարուստ էր հայ-ֆրանսիական հարաբերությունների համար: Այս մասին Ամանորի իր շնորհավորանքում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Հարգելի բարեկամներ,
Այս ցուրտ ձմեռային եղանակին կուզենայի ցանկանալ ողջ հայ ժողովրդին ամենայն բարիք: Թող եկող տարին լինի խաղաղության, բարեկեցության տարի: 2016 թվականը հարուստ էր հայ-ֆրանսիական հարաբերությունների համար:
Համոզված եղեք, որ կանեմ ամեն ինչ դրանք էլ ավելի ամրապնդելու համար:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»,-ասված է դեսպանի շնորհավորական ուղերձում:





























