Ֆրանսիայում ավարտված արագ շախմատի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Իվանչուկը խմբային փուլում 7 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր: Քառորդ եզրափակիչում նա հաղթել էր հունգարուհի Հուդիթ Պոլգարին, իսկ կիսաեզրափակիչում` չինացի Բու Սյանչժիին:




























