Կիեւի Դինամոյի նախագահ Իգոր Սուրկիսը հայտնել է, որ Իլիչեւեցին 9:0 հաշվով հաղթելուց հետո դինամոյականները պարգեւավճար են խնդրել:

Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում Դինամոն Արտոյմ Միլեւսկու չորս գոլերի շնորհիվ ջախջախեց Մարիուպոլի թիմին: Մեկական անգամ աչքի ընկան Յարմոլնեկոն, Գուսեւը, Դա Սիլվան եւ Գիլյերմեն: Սավինը դարձավ ինքնագոլի հեղինակ: Սուրկիսը խոստացել է պարգեւավճարի մասին խոսել նոյեմբերի 4-ից հետո, երբ թիմը կխաղա Եվրոպայի լիգայում:

Դինամոն 35 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատարը Դոնեցիկի Շախտյորն է` 40 միավոր: