281 շաբաթ ամերիկացի Թայգեր Վուդսը գլխավորեց գոլֆի համաշխարհային դասակարգման աղյուսակը: Այժմ առաջատարը 37-ամյա անգլիացի Լի Ուեստվուդն է, որը Անդալուսիայի մրցաշարում հաղթեց առաջին համարи մյուս հավակնորդ, գերմանացի Մարտին Կեյմերին:
1994թ. ի վեր Ուեստվուդն առաջին եվրոպացին է, ում հաջողվում է գլխավորել աղյուսակը: Ուեստվուդը պրոֆեսիոնալ է դարձել 1993-ին` Անգլիայի երիտասարդական առաջնությունում հաղթելուց հետո: Այս ընթացքում նա հաղթել է միջազգային 22 առաջատար մրցաշարերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























