«Ադրբեջանը Լեհաստանի համար շատ կարեւոր գործընկեր է։ Մի երկիր, որի հետ հարաբերությունները մի շարք ոլորտներում վեր են ածվել ռազմավարական գործընկերության»։ Այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, որը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։

Նրա խոսքերով, երկու երկրների համագործակցության առաջնային ոլորտներից է էներգետիկան։ «Հույս ունեմ, որ մեր համատեղ ծրագրերի էներգետիկայի եւ մշակույթի ոլորտներում կիրագործվեն»։ Ներկայումս լեհական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են LOTOS-ը, PKN ORLEN-ը, արժեթղթերի լեհական ընկերությունը, շահագրգռված են Ադրբեջանում ներդրումներ կատարելու հարցում"։ ասել է Կաչինսկին։

Կաչինսկին իր տեսակետն է հայտնել նաեւ կովկասյան տարածաշրջանի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մասին։

«Լեհաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Ես բազմիցս հանդես եմ եկել պետությունների տարածքային աբողջականության օգտին, այդ թվում՝ Ադրբեջանի։ Եվ միայն այս սկզբունքի ճանաչմամ կարող է լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ Վերջին ժամանակներս այս հակամարտության կարգավորման նոր նախաձեռնություններ են ի հայտ եկել։ Հուսոքվ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը վերջիվերջո կառարկայանան եւ դրական լուծման կհանգեցնեն։ Ես եւս մի անգամ ցանկանում եմ նշել, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պիտի հիմնված լինի տարածքային ամբողջականության լիիրավ հարգման վրա», եզրապակել է Լեհաստանի նախագահը։