2016 թվականին աշխատանքի հետ կապված դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է 93 լրագրող եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Լրագրողների միջազգային դաշնությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ լրագրողները զոհվել են 23 երկրներում ահաբեկչությունների եւ հրաձգությունների ժամանակ: Հատկապես շատ լրագրողներ են զոհվել Իրաքում՝ 15 մարդ, Աֆղանստանում՝ 13, Մեքսիկայում՝ 11:

Դաշնությունը հայտնում է, որ եւս 29 լրագրող զոհվել է ավիավթարի հետեւանքով, որոնց թվում՝ 20 մարզական լրագրող Բրազիլիայից եւ 9 ռուս լրագրող Տու-154 օդանավի վթարից: