Իրանը պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ ռազմածովային համագործակցության, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի կոնտր-ծովակալ Հաբիբոլլա Սայարին, հաղորդում է ISNA գործակալությունը:

«Մենք կարող ենք ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ անվտանգության ապահովման համար տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության կարիք չկա: Կարծում ենք, որ հակառակը նրանց ներկայությունը կհանգեցնի անկարգությունների, ինչպես դա եղել է Իրաքի եւ Աֆղանստանի դեպքում»: