Աճում է Բաղդադում կաթոլիկ եկեղեցում պատանդների ազատ արձակման գործողության զոհերի թիվը:

Reuters- տվյալներով, զոհվել է 52 մարդ, եւս 67-ը վնասվածքներ են ստացել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 31-ին գրոհայինները հարձակվել են Բաղդադի ֆոնդային բորսայի վրա, ապա ներխուժել քաղաքի գլխավոր կաթոլիկ եկեղեցու վրա եւ այնտեղից սկսել գնդակահարել ոստիկաններին:

Մարտի ընթացքում զոհվել է երկու ոստիկան, եւս ութը վնասվածքներ են ստացել: