2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն հայտարարել է, որ արդեն 2012-ին կշահագործվեն Օլիմպիական խաղերի բոլոր մրցումային կառույցները: Դրա շնորհիվ երկու տարի կանցկացվեն լիարժեք թեստային մրցումներ, այդ թվում աշխարհի հինգ առաջնություններ` հինգ հազար մարզիկների եւ 250 հազար մարզասերների մասնակցությամբ: Առաջին թեստը կլինի լեռնադահուկային սպորտի 2011թ. Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սոչիի օլիմպիական շինարարությունում այժմ շաբաթական յոթ օր, 24 ժամ հերթափոխերում աշխատում է ավելի քան 20 հազար մարդ, հաղորդում է Սովսպորտը:





























