Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին աջակցող շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերությունը Հայաստանի կառավարությանն առաջարկել է քաղաքի 694.18 հա տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ: Առաջարկությունն ընդունվել է եւ որոշման տեսքով կհաստատվի նոյեմբերի 4-ի կառավարության նիստում։
Նշված տարածքը կազմում է Ջերմուկ համայնքի տարածքի մոտ 40 տոկոսը։ Վերջին շրջանում այս տարածքներում ծավալվող անկանոն քաղաքաշինությունը լուրջ վտանգ է ստեղծել քաղաքը շրջապատող բնական լանդշաֆտի օգտագործման եւ պահպանման համար, ինչով էլ պայմանավորված է շվեյցարական ընկերության առաջարկը։





























