Հայաստանի ոստիկանությունը կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որով կարգավորվում են ոստիկանների արձակուրդի հետ կապված որոշ հարցեր։ Այսպես՝ տվյալ տարում չօգտագործված արձակուրդի օրերը, ոստիկանի ցանկությամբ, կարող են տեղափոխվել հաջորդ տարի։
Բացի այդ՝ ոստիկանության ծառայողի, բացառությամբ ոստիկանության պետի կամ ոստիկանության պետի տեղակալի, ամենամյա արձակուրդից հետ կանչը պետք է իրականացվի միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ոստիկանության պետի համաձայնությամբ: Իսկ ոստիկանության պետի կամ ոստիկանության պետի տեղակալի` ամենամյա արձակուրդից հետկանչն իրականացվում է բացառապես վարչապետի որոշմամբ:
Սույն որոշման նախագիծը կքննարկվի կառավարության նոյեմբերի 4-ի նիստում։





























