Բելգիական Gillet ավտոընկերությունը ներկայացրել է նոր սուպերքար Vertigo 5 Spirit-ը։ Կարբոնից (ածխածնային միացություն) պատրաստված մեքենան կշռում է ընդամենը 950 կգ։ Մեքենան օժտված է 4,2 լ ծավալով եւ 420 ձիաուժ հզորությամբ շարժիչով։

Gillet խոստանում է Vertigo.5 Spirit-ը անհատական դարձնել յուրաքանչյուր գնորդի համար։ Ավտոմեքենաները կհավաքվեն միայն նախնական պատվերով։ Բոլոր դետալները կընտրվեն հաճախորդի կողմից։

Ընկերությունը դեռեւս չի հայտարարել նորույթի կոնկրետ արժեքը, սակայն խոստացել է, որ Vertigo.5 Spirit-ը կլինի աշխարհի ամենաէժան սուպերքարը։