ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են հոգեբուժական հաստատություններում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ գործադիրի հավանությանն են արժանացել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքների նախագծերը: