Իրանի խորհրդարանի նիստում սեպտեմբերի 3-ին հաստատվել է երկրի նախարարների կաբինետը, նախարարների պաշտոնում նշանակվել են Մահմուդ Ահմադինեժադի կողմից առաջարկված 18 թեկնածուներ,- հաղորդում է IRNA գործակալությունը։
Իսլամական պետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Իրանի կառավարության անդամ է դարձել կին՝ Մարզիա Վահիդ Դաստժերդին նշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջարկել էր խորհրդարանին ևս երկու կանանց պաշտոն տալ կառավարությունում. Սաուսան Քեշավարզը պետք է նշանակվեր կրթության նախարար, իսկ Ֆաթեմա Աջարլուն՝ սոցիալական զարգացման նախարար։
Սակայն, այդ թեկնածությունները քննադատության են ենթարկվել Իրանի խորհրդարանի անդամների կողմից և մերժվել։



























