5 մարդ հրազենային վնասվածք է ստացել Լոս-Անջելեսում տեղի ունեցած երկու միջադեպերի արդյունքում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն:

Զինված ընդհարումները տեղի են ունեցել երկու ժամ ընդմիջումով Հոլիվուդ-բուլվարում, որտեղ գտնվում է «Կոդակ» կինոթատրոնը՝ «Օսկար» մրցանակի հանձնման արարողության վայրը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լոս-Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալների: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, չի բացառվում, որ հանցագործությունները կապված են իրար հետ: