Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման քվեարկության սկիզբը: Քվեարկությանն իրավունք ունեն մասնակցել ՀՖՖ գործկոմի անդամները, 2010թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն ու տեսուչները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք քվեաթերթիկները կարող են ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունում: Քվեարկությունը կտևի մինչեւ նոյեմբերի 20-ը:
Քվեարկողներին առաջարկվում է 11 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որոնցից պետք է ընտրել լավագույն երեքին: Միավորների հաշվարկը կկատարվի հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
Հայաստանի 2010թ. «Լավագույն ֆուտբոլիստի» կոչման հավակնորդներ.
1. Դե Օլիվեյրա Էդնեյ (Միկա)
2. Դոս Սանթոս Էդուարդո (Բանանց)
3. Համբարձումյան Հովհաննես (Բանանց)
4. Հովսեփյան Սարգիս (Փյունիկ)
5. Ղազարյան Գևորգ (Փյունիկ)
6. Մանոյան Դավիթ (Փյունիկ)
7. Մանուչարյան Էդգար (Փյունիկ)
8. Մկոյան Հրայր (Միկա)
9. Մկրտչյան Կառլեն (Փյունիկ)
10. Պիզելի Մարկոս (Փյունիկ)
11. Պողոսյան Վալտեր (Բանանց)

Հասանելի է
русский



























