Սանկտ-Պետերբուրգում ակցիա է կազմակերպվել ի հիշատակ պետերբուրգցի գիտնական-հակաֆաշիստ Նիկոլայ Գիրենկոյի: Ակցիայի շուրջ 100 մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ «Հոբելյանական» սպորտի պալատից երթով հասել են ակադեմիկոս Սախարովի անվան հրապարակ, որտեղ հանրահավաք է կայացել:
Ակցիային մասնակցել են «Յաբլոկոյի», ««Պռավոյե դելո», «Սոլիդարնոստ» եւ «Օբորոնի» քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Երթի մասնակիցների զգալի մասը եղել են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք շարժվում էին «Վիխոդ» (Ելք) կազմակերպության դրոշի ներքո: Ոստիկանների հետ բախում չի գրանցվել:
Նոյեմբերի 4-ին Պետերբուրգում եւս մեկ հակաֆաշիստական ակցիա կկազմակերպվի: Ազգագրության թանգարանի աշխատակից Նիկոլայ Գորներկոն 2004-ին գնդակահարվել է սեփական բնակարանի մուտքի մոտ: Նա բազմիցս հանդես է եկել ծայրահեղականության եւ ազգամիջյան թշնամության հրահրման վերաբերյալ դատական գործընթացներում:
Նրա սպանության գործում ներգրավված են այսպես կոչված, «Բորովիկով-Վոյեվոդինա» բանդայի անդամները: նեոնացիստների հանցավոր խմբի մասնակիցները մեղադրվում են «սպանություն», «հրազենի անօրինական շրջանառություն», «բանդիտիզմ», «ազգամիջյան թշնամանքի հրահրում» հոդվածներով:
Քրեական գործով անցնում է 14 հոգի: Ազգայնականների խմբի առաջնորդ Դմիտրի Բորովիկովը մահացու վիրավորվել էր ձերբակալության ժամանակ:Քրեական գործը դատարան է ուղարկվել 2008-ի դեկտեմբերին:
Սափրագլուխների խմբավորումը ստեղծվել է Սանկտ-Պետերբուրգում 2003-ին: Նրանք հանցագործություններ են կատարել Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում, հարձակվելով ու սպանելով Հայաստանի, Նիգերիայի, Կորեայի եւ Սենեգալի քաղաքացիների:





























