Նյույորքյան հյուրանոցներից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպից մի քանի օր անց հոլիվուդյան հայտնի դերասան Չարլի Շինը ապահարզան է տվել կնոջը՝ Բրուք Մյուլլերին։

Անցած շաբաթ Շինին «Շտապօգնության» մեքենայով Plaza հյուրանոցից հիվանդանոց էին հասցրել, երբ հյուրանոցից ոստիակնություն զանգ էր ստացվել, որ իրենց մոտ հոգեպես անհավասարակշիռ մարդ կա։

Հաղորդվում է, որ Շինն իր հյուրանոցային համարում հայտնաբերվել է մերկ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ, իսկ նրա սենյակը՝ քարուքանդ։ Մի շարք լրատվամիջոցների տվյալներով, Շինը համարում մարմնավաճառի հետ է եղել, ով հայտնել է, որ դերասանը կոկաին է օգտագործել։ Ավելի ուշ, Շինի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «ալերգիկ ռեակցիայի» պատճառով։ 45-ամյա Շինը Նյու Յորքում «ընտանեկան արձակուրդներն» էր անցկացնում նախկին կնոջ՝ Դենիզ Ռիչարդսի եւ իրենց ընդհանուր աղջիկների հետ։

Հաղորդվում է, որ դերասանը կնոջից բաժանվել է անլուծելի հակասությունների պատճառով։

Բրուք Մյուլլերը Շինի երրորդ կինն է, ում հետ դերասանն ապրել է շուրջ երկու տարի։ 2009 թվականի մարտին նրանք երկվորյակ տղաներ էին ունեցել։