Նոյեմբերի 1-ին անհայտ անձինք գնդակահարել են Դաղստանի Խասավյուրտ ավանի մզկիթներից մեկի իմամին, հաղորդում է հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում մզկիթի մոտ հայտնաբերել են Բասիր Սալահգերեեւին` գլխին հրազենային վնասվածքով: Նրան անմիջապես փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է, այդպես էլ ուշի չգալով:

Նրա վրա հարձակման ժամկետը ոստիկանները չեն հաղորդել, դեմքի մանրամասները պարզվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դաղստանի Կասպիյսկ բնակավայրում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է անօրինական զինված խմբավորում:

Գրոհայինինի շրջափակել են Սովետական փողոցում եւ ոչնչացրել զինված դիմադրության ժամանակ:Նրա մեջքին կապած է եղել «շահիդի գոտի», որը մասնագետները վնասազերծել են: Բացի այդ, իրավապահները առգրավել են նաեւ գրոհայինի ատրճանակը:

Սպանվածի ինքնությունը ճշտվում է: Նրան ձերբակալելու ժամանակ ոստիկաններներից մեկը վիրավորվել է: