Ինչպես տեղեկացնում են թերթի իշխանական աղբյուրները, այն բանից հետո, երբ իր վրա մահափորձ է իրականացվել, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նոր բնակարան է տեղափոխվել: Խաչատրյանի նոր բնակարանը գտնվում է Տերյան-Իսահակյան խաչմերուկի մոտ՝ HSBC բանկի շենքում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ բանկի վերեւի հարկի բոլոր բնակարանները Խաչատրյանին են պատկանում: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ Խաչատրյանը ոչ միա բնակարանն է փոխել, այլ նաեւ իր սպասավորներին: Մասնավորապես, թերթի տեղեկություններով, իր երկու թոռներին խնամելու համար Խաչատրյանը Երեւան է բերել չորս ֆիլիպինուհիների, որոնց համար մայրաքաղաքի կենտրոնում բնակարան է վարձել:




























