ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` նոյեմբերի 3-ին նախատեսվում է մոնիտորինգ անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զնիված ուժերի շփման գծում:

Արցախյան կողմից մոնիտորինգը կանցկացնեն   ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազին  ուՎիլյամ Պրայորը:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կիրականացնեն անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը եւ  Խրիստո Խրիստովը: