Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը չի հրաժարվել հանդիպել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ չնայած վերջինիս կարճատեւ եւ սկանդալային այցին Կուրիլյան կղզիներ, որոնք Ճապոնիան համարում է «իր տարածքները»:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի վարչապետը անհանգստություն է հայտնել այս այցի կապակցությամբ, սակայն հիշեցրել է. «Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւի ձեւավորվել են ամուր տնտեսական հարաբերություններ»:

Հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա նոյեմբերի 13-14-ին նավահանգստային Իոկոհամա քաղաքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեդվեդեւն առաջին նախագահն է, ով այցելել է Կուրիլյան կղզիներ, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածքները։ «Ճապոնական կողմի արձագանքը նախագահ Մեդվեդեւի այցի առնչությամբ անընդունելի է։ Սա մեր հողն է, եւ Ռուսաստանի նախագահն այցելում է ռուսական հողեր»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Մեդվեդեւը Կունաշիր կղզում շրջել է ճապոնական մեքենայով։