Հարավային Կարոլինային Համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Մեթյու Դեֆլեմը մտադիր է ուսումնասիրել Lady Gaga-ի ֆենոմենը, ավելին, նա արդեն պատրաստել է «Lady Gaga-ն եւ փառքի սոցիոլոգիան» դասախոսությունը, որն արդեն ստացել է բուհի գիտական խորհրդի հավանությունը` դասավանդելու համար: Շուտով ուսանողները ստիպված կլինեն լսել այդ դասախոսությունները:

24-ամյա երգչուհին, մեկ ակնթարթում ներխուժեց երաժշտական օլիմպ եւ հայտնեց իր մասին «Գրեմիի» երկու մրցանակներով եւ 9 VMA-ով` շարժելով պրոֆեսորի գիտական հետաքրքրությունը:

48-ամյա Դեֆլեմն անձամբ հանդիպել է Գագայի հետ: «Դասախոսության այդ կուրսի ընթացքում մենք կդիտարկենք երգչուհու` մարդկանց ուշադրությունը գրավելու, կերպարակափոխվելու եւ էպատաժային կերպարներ ստեղծելու կարողությունը: Մի խոսքով, այն ամենը, ինչն այսօր կազմում է «Լեդի Գագա» սոցիալական երեւույթը: Մենք կփորձենք պատասխանել հարցին, թե ի՞նչ է թաքնվում այդ ամենի հետեւում»,- հայտարարել է պրոֆեսորը: