ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկը նոյեմբերի 3-ին կայցելի Հարավային Օսիա:

Վոլեբեկի հետ միասին Ցխինվալի կայցելեն նաեւ նրա խորհրդական Կաուպո Քենդին եւ կոմիսիարատի գլխավոր ադմինիստրատոր Սայմոն Շորթը:

ԵԱՀԿ պատվիարկությունը կհանդիպի Հարավային Օսիայի արտգործնախարար Մուրատ Ջիոեւի, բանակցություններում օսական կողմի ներկայացուցիչ Բորիս Չոչիեւի եւ օմբուդսմեն  Դավիդ Սանակոեւի հետ: