ԱՄՆ-ը ամեն տարի տրիլիոն դոլար է ջուրը նետում Medicare համակարգի միջոցով: Այսօր` նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ սա այն համակարգն է, որից 165 մլն դոլար յուրացնելու մեղադրանքով ձերբակալվեց հայազգի օրենքով գող «Պզոյի» հանցախումբը։

Medicare-ը պետական օժանդակության ծրագիր է տարեցների եւ նրանց համար, ով կորցրել է աշխատունակությունը։ Դրան կարող են հավակնել ԱՄՆ 65-ամյա քաղաքացիները եւ լեգալ ներգաղթյալները, որոնք ԱՄՆ-ում աշխատել են առնվազն 10-15 տարի։